National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
08.10.2010
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Ֆրանսիայի պատվիրակությանը
1 / 5

Հոկտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց   Երեւանում  ընթացող ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովին մասնակից պատվիրակությունների ղեկավարներին, «Ֆրանսիայի միավորված քաղաքների միության» նախագահ Շարլ Ժոսլենի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը  նշեց, որ  ուրախ է  պատվիրակության կազմում տեսնել նաեւ խորհրդարանականների, ովքեր   մեծ  աշխատանք են տանում Հայաստանի հետ համագործակցության զարգացման ուղղությամբ թե տեղական մարմիններում եւ թե խորհրդարանական բարեկամության խմբերում: Նա կարեւորեց Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ տեղական իշխանությունների մակարդակով իրականացող արդյունավետ համագործակցությունը. 1990-ականների սկզբներից մեծ թափով ընդլայնվող երկու երկրների քույր քաղաքների, դեպարտամենտների եւ շրջանների ցանցը ներկայումս ընդգրկում է թվով 30 գործընկերային կապեր:  Հովիկ Աբրահամյանը նշեց, որ երբեք չի մոռացվի Ֆրանսիայի քաղաքների համերաշխության դրսեւորումը 1988թ. ավերիչ երկրաշարժին հաջորդող օրերին: Հայաստանին մարդասիրական աջակցություն ցուցաբերած Ֆրանսիայի քաղաքներն առաջինների շարքում էին` նման կերպ արտահայտելով Հայաստանի հանդեպ ֆրանսիացի ժողովրդի համակրանքն ու բարեկամական վերաբերմունքը: ԱԺ նախագահը բարձր գնահատեց նաեւ Ֆրանսիայի տեղական իշխանությունների կողմից Հայաստանի գործընկեր քաղաքներում իրագործված եւ դեռեւս իրականացման  փուլում գտնվող համագործակցային ծրագրերը, որոնք լրացնում են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ պետական բարձր մակարդակով փոխգործակցությունը: ԱԺ նախագահի համոզմամբ  Հայաստանի եւ Ֆրանսիայի քաղաքների բարեկամությունը եւ դրա հիման վրա ծավալվող ապակենտրոնացված համագործակցությունը  օրեցօր նպաստում է Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների ամրապնդմանը, որտեղ իր նշանակալի դերակատարությունն ունի նաեւ Ֆրանսիայի այդ նույն քաղաքների հայ համայնքը: Անդրադառնալով Երեւանում անցկացվող ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովին` Հովիկ Աբրահամյանը  նշեց, որ այն երկու կողմերի երակարատեւ աշխատանքի արդյունք է եւ կարեւորեց համաժողովի օրակարգային թեմաները, որոնք, հետագա համագործակցության համար գերակա ոլորտներ կհանդիսանան: Նա նաեւ կարեւորեց համաժողովում խարտիայի ընդունումը, որն արժեքավոր ձեռքբերում կլինի այս բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման համար: Նա համոզմունք հայտնեց, որ  նման համաժողովների հաճախականության հաստատումը անհրաժեշտ քայլ է, որոնց շրջանակներում կարող են նախանշվել ապակենտրոնացված համագործակցության ոլորտի զարգացման հետագա ուղղությունները եւ դրանց իրականացման մեխանիզմները:

Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, Նիցցայի փոխքաղաքապետ Ռուդի Սալը պատվիրակության անունից շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին ընդունելության համար եւ նշեց, որ համաժողովը շատ արդյունավետ ընթացավ: Նա ընդգծեց, որ Հայաստանում զգալի առաջընթաց է նկատվում եւ տեղական ինքնակառավարման ոլորտում  երկու երկրների միջեւ համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա: Նա բարձր գնահատեց երկու երկների միջեւ գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները` փաստելով, որ Հայաստանի անկախության տոնը միակ օտարերկրյա տոնն է, որ նշվում է Ֆրանսիայի համայնքներում: Ֆրանսիացի պատգամավորի խոսքով 21-րդ դարում Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած առաջին օրենքը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքն է եղել:

Հանդիպման ընթացքում հյուրերի խնդրանքով Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ  խորհրդարանի գործունեությանը, Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգին, հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերի:

Հանդիպումից հետո   ֆրանսիացի հյուրերը եղան Ազգային ժողովի վերակառուցված դահլիճում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am